CISM-2015. Սարգիս Քոչարյանը՝ բրոնզե մեդալակիրCISM-2015. Սարգիս Քոչարյանը՝ բրոնզե մեդալակիր

CISM-2015. Սարգիս Քոչարյանը՝ բրոնզե մեդալակիր

09.10.15 22:11
CISM-2015. Սարգիս Քոչարյանը՝ բրոնզե մեդալակիր

Մունգյոնում անցնող Բանակային Համաշխարհային Խաղերի հունահռոմեական ոճ ըմբշամարտի մրցումների 1-ին օրվա եզրափակիչ փուլում ելույթ ունենալու իրավունք վաստակած մեր 2-րդս մարզիկը՝ 80կգ քաշային Սարգիս Քոչարյանը հաղթանակի հասավ լիտվացի Յուլիուս Մատուզևիչուսի նկատմամբ 3:0 հաշվով ու նվաճեց մեր բանակայինների թիմի 1-ին մեդալը:

Մինչ այս Քոչարյանը նախ 8:0 հաշվով առավելության էր հասել մոնղոլ Բոլդբաատար Բուդ Օխիրի նկատմամբ, ապա՝ 1/4 եզրափակչում 8:3 հաշվով հաղթել էր կորեացի Յուն Հոն Կիմին, իսկ արդեն կիսաեզրափակչում 4:1 հաշվով պարտվել ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին:

Վաղը կորեական մրցագորգ դուրս կգա մեր վերջին ներկայացուցիչը Բանակային Խաղերում՝ 66կգ քաշային Կարեն Ասլանյանը: Նրա 1-ին մրցակիցը ուկարինացի Դենիս Դեմյանկովն է:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված