CISM-2015. Ռաֆայել Ալեքսանյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտումCISM-2015. Ռաֆայել Ալեքսանյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

CISM-2015. Ռաֆայել Ալեքսանյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

09.10.15 12:59
CISM-2015. Ռաֆայել Ալեքսանյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

71կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Ռաֆայել Ալեքսանյանը Մունգյոնում անցնող Բանակային Համաշխարհային Խաղերի ըմբշամարտի մրցումների եզրափակիչ փուլում՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10:4 հաշվով զիջեց եգիպտացի Իբրահիմ Էլդսուկուն:

Գոտեմարտը ավարտվել է 2:16 րոպեին՝ այն բանից հետո, ինչ եգիպտացի ըմբիշ գետնել է Ալեքսանյանին:

Մինչ այս Ալեքսանյանն իր մեկնարկային գոտեմարտում՝ 1/8 եզրափակչում 8:0 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի բանակային Սամրան Նասիբովի նկատմամբ, ապա՝ 1/4 եզրափակչում 5:4 հաշվով պարտվել էր իրանցի Մոհամադի Գերայիին: Վերջինս հասել էր եզրափակիչ, ուստի՝ Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու իրավունք էր ստացել ու հաջողությամբ օգտվել իրեն ընձեռված հնարավորությունից՝ 4:2 հաշվով առավելության հասնելով հնդիկ Քեյքեյ Յադավի նկատմամբ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված