Արթուր Աբրահամը՝ Երևանի պատվավոր քաղաքացիԱրթուր Աբրահամը՝ Երևանի պատվավոր քաղաքացի

Արթուր Աբրահամը՝ Երևանի պատվավոր քաղաքացի

08.10.15 17:21
Արթուր Աբրահամը՝ Երևանի պատվավոր քաղաքացի

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ նշելով, որ այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում էլ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին, երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումների նախագծերին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված