Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի U20 չեմպիոնուհիԻզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի U20 չեմպիոնուհի

Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի U20 չեմպիոնուհի

07.10.15 09:28
Իզաբելլա Յայլյանը՝ Եվրոպայի U20 չեմպիոնուհի

Լիտվական Կլայպեդայում անցնող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում երեկ՝ 58կգ քաշային աղջիկների պայքարում Եվրոպայի U20 չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց նվաճեց Իզաբելլա Յայլյանը:

Մեր ծանրորդուհին երկամարտում գրանցեց 194կգ արդյունքը՝ 1կգ-ով գերազանցելով ուկրաինուհի Վերոնիկա Իվասյուկին, ում զիջել էր 1-ին հորիզոնականը պոկում վարժությունում՝ պարտվելով 1կգ: Սակայն հրում վարժությունում իրացված ընդամենը 1 մոտեցմամբ՝ գլխավերևում պահելով 106 կիլոգրամանոց ծանրաձողը Իզաբելլա Յայլյանը գերազանցեց մրցակցուհիներին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված