Դոհա-2015. 1 հաղթանակ, 1 պարտություն ու 1 սպասումԴոհա-2015. 1 հաղթանակ, 1 պարտություն ու 1 սպասում

Դոհա-2015. 1 հաղթանակ, 1 պարտություն ու 1 սպասում

07.10.15 09:00
Դոհա-2015. 1 հաղթանակ, 1 պարտություն ու 1 սպասում

Աշխարհի առաջնություն. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ հաջորդ փուլ, Արամ Ավագյանը պարտվեց

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեկ ռինգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող 64կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 56կգ քաշային Արամ Ավագյանը:

Բաչկովը 3 ռաունդներում առավելության հասավ կորեացի Լիմ Հյունչուլի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ արդեն վաղը՝ հոտեմբերի 8-ին 1/8 եզրափակիչ փուլում կմրցի Թուրքմենստանը ներկայացնող Ազիզ Բեբիտովի հետ:

Իսկ Արամ Ավագյանը պարտվեց Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիչոն, Բելառուսը ներկայացնող Ասանաու Դմիտրիին:

Հայաստանի 3-րդ պատվիրակը՝ Կորյուն Սողոմոնյանը ռինգ դուրս կգա այսօր: Մեր մարզիկի մրցակիցը 1/16-րդ փուլում կլինի Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված