Աշխարհի չեմպիոնը կրկին բախվեց փակ դռներին (տեսանյութ)Աշխարհի չեմպիոնը կրկին բախվեց փակ դռներին (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոնը կրկին բախվեց փակ դռներին (տեսանյութ)
06.10.15 11:52
Աշխարհի կրկնակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը Փարիզում Ստելլա Մաքքարտնիի նորաձեւության ցուցադրությանը ներկա գտնվելու համար օրերս այցելել էր չափազանց ուշ ու որոշակի ժամանակ դռան դիմաց կանգնելուց հետո ստիպված էր եղել հեռանալ:
Հետաքրքիր է, որ սա առաջին դեպքը չէ Հեմիլթոնի համար՝ այս տարվա ընթացքում: Այդպես, հուլիսին՝ Wimbledon-ի եզրափակչից առաջ ավտոարշավորդը սոցցացերում «պարծենում» էր «Արքայական օթյակի» իր հրավիրատոմսերով, սակայն արդյունքում ստիպված եղավ Ջոկովիչ-Ֆեդերեր դիմակայությանը հետեւել ամաանգլիական լաուն-թենիսյան ակումբի հյուրերի ընդունման սրահից, քանի որ նախ ուշացել էր, եւ հետո՝ «մոռացել» էր կարդալ հրավիրատոմսի վրա գրված դրեսս-կոդի պահանջները:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված