«Երևան 1»-ը՝ Գնել Մեջլումյանի մրցաշարի հաղթող«Երևան 1»-ը՝ Գնել Մեջլումյանի մրցաշարի հաղթող

«Երևան 1»-ը՝ Գնել Մեջլումյանի մրցաշարի հաղթող

04.10.15 13:39
«Երևան 1»-ը՝ Գնել Մեջլումյանի մրցաշարի հաղթող

Հոկտեմբերի 2-3-ը Երևան քաղաքի «Միկա» մարզահամալիրում կայացավ ազատ ոճի ըմբիշ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ և աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Բարի կամքի խաղերի արծաթե մեդլակիր Գնել Մեջլումյանի անվան 10-րդ հոբելյանկան միջազգային կարգի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին 1999/2000/2001 թվականին ծնված ըմբիշենրը՝ 150 մարզիկներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից և Վրաստանից:

Հաղթողի գավաթը նվաճեց «Երևան 1» թիմը, երկրորդ մրցանակակիր դարձավ «Լոռի»-ի թիմը, իսկ երրորդ տեղի համար պայքարում «Կոտայք»-ի թիմը հաղթեց ԼՂՀ ընտրանուն: Հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

Գնել Մեջլումյանի քաշային կարգի համարժեք՝ 54 կգ քաշային կարգի լավագույն ըմբիշ ճանաչվեց Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը և արժանացավ հատուկ պարգևի և շնորհակալագրի Աժ նախագահի հրամանով:

Մրցաշարի հաղթողներին պարգևատրեցին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանը, պատվավոր Ազգային ժողովի նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, Հայաստանի ընբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը և այլք:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված