Մեկնարկել է Գնել Մեջլումյանի 10-րդ հուշամրցաշարը (տեսանյութ)Մեկնարկել է Գնել Մեջլումյանի 10-րդ հուշամրցաշարը (տեսանյութ)

Մեկնարկել է Գնել Մեջլումյանի 10-րդ հուշամրցաշարը (տեսանյութ)

03.10.15 15:03
Մեկնարկել է Գնել Մեջլումյանի 10-րդ հուշամրցաշարը (տեսանյութ)

Արդեն 10 տարի է՝ մեզ հետ չէ ազատոճային անվանի ըմբիշ, ԽՍՀՄ ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, «Բարի կամքի» խաղերի արծաթե մեդալակիր ու աշխարհի գավաթակիր Գնել Մեջլումյանը…

Արդեն 10 տարի է՝ Գնել Մեջլումյանի ընկերները նրա հիշատակին միջազգային հուշամրցաշար են անցկացնում՝ հնարավորություն տալով պատանի ըմբիշներին՝ հերթական անգամ ուժերը չափել գորգում:

Երեկ «Միկա» մարզապալատում մեկնարկած հոբելյանական՝ 10-րդ մրցաշարին մասնակցում են 14-16տտ շուրջ 150 մարզիկ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, Վրաստանից…

Նախորդ 9-ը մրցաշարերը կայացել են Գնել Մեջլումյանի հայրենի Բերդում, հոբելյանական 10-րդը կազմակերպիչները որոշեցին տեղափոխել Երևան: Պատճառները շատ են՝ ենթակառուցվածքայինից մինչև ռազմաքաղաքական:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված