F1-ի արշավորդը վերջապես վարորդական վկայական ստացավ
30.09.15 18:25
F1-ի ամենաերիտասարդ արշավորդն այսօրվա դրությամբ Մաքս Ֆերստապպենն է, ով իր 1-ին գրան-պրիում մեկնարկեց 17 տարեկանում:Պադդոկում շատերն նագամ կատակում էին, որ առաջնությանը մասնակցում է արշավորդ, ով անգամ վարորդական վկայական չունի՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներին մեքենա վարելու համար:
Տեսական գիտելիքների քննությունը Մաքսը հանձնեց մայիսին, իսկ առաջնության ամառային դադարի ժամանակ է անցավ վարորդական պարտադիր դաընթացների կուրս: Այսօր Toro Rosso-ի արշավորդը դարձավ 18 տարեկան ու օգտվելով դրանից՝ քնննություն հանձնեց՝ վկայական ստանալու համար: Ըստ Twitter-յան գրառման՝ այդ փորձությունը պատանի արշավորդը հաջողությամբ է անցել:
Legal to drive. Born to race! #driverlicense pic.twitter.com/rofgrA9jKp
— Max Verstappen (@Max33Verstappen) 30 сентября 2015
«Ստացա վարորդական վկայականս: Ծնված եմ մրցարշավների համար»,-գրել է 18-ամյա երջանիկ Մաքսը:

