Mercedes-ի 8-րդ դուբլը մրցաշրջանում (լուսանկար)
27.09.15 10:45
Mercedes-ի արշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով ավարտվեց 2015թ-ի Ճապոնիայի գրան-պրին:
Բրիտանացի արշավորդը Սուզուկայում տոնեց իր կարիերայի 41-րդ ու այս մրցաշրջանում՝ 8-րդ հաղթանակը: Հաղթանակների թվով Հեմիլթոնը հավասարվեց Այրթոն Սեննային ու այժմ զիջում է միայն 3 արշավորդի՝ Սեբաստայն Ֆետտելին, Ալեն Պրոստին ու Միխաել Շումախերին:
2-րդը եզրագիծը հատեց Հեմիլթոնի թիմակից Նիկո Ռոսբերգը՝ բերելով Mercedes-ին ընթացիկ մրցաշրջանի 8-րդ դուբլը:
Պոդիումային եզրագիծ ունեցավ նաեւ Սեբաստյան Ֆետտելը Ferrari-ից:
Այս մրցարշավում միավորներ վաստակեցին նաեւ Կիմի Ռայկոնենը, Վալտերի Բոտտասը, Նիկո Հյուկկենբերգը, Ռոմեն Գրոժանը, Պաստոր Մալդոնադոն, Մաքս Ֆերստապենն ու Կարլոս Սայնսը:
Մրցարշավը լքեց միայն 1 արշավորդ՝ եզրագծից 1 շրջան առաջ մրցուղին լքեզ Ֆելիպե Նասրը:
1-ին անգամ ընթացիկ մրցաշրջանում միավորներ չվաստակեց Red Bull-ը. նախօրեին մեքենան լրջորեն վնասած Դանիիլ Կվյատը 13-րդն էր, իսկ րցարշավը անվադողի պատռվածքով սկսած Դանիել Ռիկիարդոն՝ 15-րդը:

