Ռոսբերգը՝ 3-րդ սեսսիայի առաջատար
26.09.15 09:04
Սուզուկա ավտոդրոմում Mercedes-ի արշավորդների հաղթանակով ավարտվեց Ճապոնիայի գրան-պրիի ազատ երթերի 3-րդ սեսսիան:
Լավագույն ժամանակը գրանցեց Նիկո Ռոսբերգը, 2-րդը Լյուիս Հեմիլթոնն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Դանիել Ռիկիարդոն Red Bull-ից:
Նշենք, որ այս սեսսիան ուիք-էնդի առայժմ միակ սեսսիան էր, որն անցավ չոր ասֆալտի վրա, թեև մրցուղու վերևում ամպեր էին կուտակված:
Հավելենք նաև, որ սեսսիան անցել է առանց առանձնահատուկ միջադեպերի ու վթարների. միայն Ջենսոն Բաթթոնի մեքենայի վրա բոքսերում խնդիրներ առաջացան ու անգլիացին ստիպված եղավ ժամանակից շու ավարտել իր աշխատանքը: Բացի այդ, մի քանի արշավորդ արագընթացային շրջադարձերում մրցուղու սահմաններից դուրս եկան, բայց ամեն բան անցավ առանց հետևանքների:
Այժմ թիմերը պատրաստվում են որակավորման մրցումներին, որոնք կմեկնարկեն ընդամենը 1 ժամից՝ Երևանի ժամանակով 10:00-ին:

