4 ազատոճային ըմբիշ՝ Մունյոնում4 ազատոճային ըմբիշ՝ Մունյոնում

4 ազատոճային ըմբիշ՝ Մունյոնում

25.09.15 11:12
4 ազատոճային ըմբիշ՝ Մունյոնում

Հարավային Կորեայի Մունյոնում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը կկայանա բանակայինների աշխարհի առաջնությունը, որի ծրագրում ներառված է 24 մարզաձև: Առաջնությանը մասնակցելու է նաև Հայաստանի պատվիրակությունը:

Արդեն ասել էինք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Կորեայում ներկայացված կլինի 4 ըմբիշով: Նույնքան ներկայացուցիչ էլ ունենք ազատոճայինների պայքարում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ մեր ազատ ոճի բանակային հավաքականը կգլխավորի Արմեն Մալխասյանը, ով հավաքականում ընդգրկել է հետևյալ մարզիկներին. 57 կգ քաշային Գոռ Գրիգորյան, 61 կգ քաշային Գոռ Թորոսյան, 65 կգ քաշային Հակոբ Ավետիսյան, 70 կգ քաշային Արեն Ալեքյան:

Ազատոճայինները պայքարի կբռնվեն հոկտեմբերի 5-7-ը, իսկ հունահռոմեական ըմբշամարտի մրցումները կկայանան հոկտեմբերի 8-10-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված