Red Bull-ի արշավորդները սումոյի «դասեր» են անցնում (տեսանյութ)Red Bull-ի արշավորդները սումոյի «դասեր» են անցնում (տեսանյութ)

Red Bull-ի արշավորդները սումոյի «դասեր» են անցնում (տեսանյութ)

24.09.15 19:51
Red Bull-ի արշավորդները սումոյի «դասեր» են անցնում (տեսանյութ)

F1-ի 2015թ-ի օրացույցում այս շաբաթը ճապոնական գույներ է կրում՝ կիրակի օրը կկայանա Ճապոնիայի գրան-պրին, ուստի՝ Սինգապուրից բոլոր թիմերն ու արշավորդները մեկնեցին ծագող արեւի երկիր, որտեղ մարզումներից ազատ օրերին զբաղվում էին տեղի մշակույթի ու ազգային առանձնահատոկությունների հետ շփումով:

Ու եթե Williams-ի արշավորդ Ֆելիպե Մասսան զբոսնում էր Թոկիոյի մետրոյով, իսկ Բաթթոնների ընտանիքն էլ՝ համերգների էր գնում, ապա Red Bull-ի արշավորդները՝ Դանիիլ Կվյատն ու Դանիել Ռիկիարդոն «յուրացնում» էին ճապոնական ազգային մարտարվեստը՝ սումոն:

Տղաները այցելել են Թոկիոյի ամենահայտնի ակումբներից մեկը՝ Miyagino Beya, որտեղ ծանոթացել են սումոյի տեխնիկային, խաղարկել մարտական գոչյունները, ու անցել «պայքարի»:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված