Մունյոն կմեկնի բանակային հունահռոմեական 4 հայ ըմբիշՄունյոն կմեկնի բանակային հունահռոմեական 4 հայ ըմբիշ

Մունյոն կմեկնի բանակային հունահռոմեական 4 հայ ըմբիշ

23.09.15 10:43
Մունյոն կմեկնի բանակային հունահռոմեական 4 հայ ըմբիշ

Հարավային Կորեայի Մունյոն քաղաքում կայանալիք բանակայինների 6-րդ համաշխարհային խաղերի ծրագրով ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես կգան նաև հայ ըմբիշները:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով մեր հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը:

Մեր թիմը երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ Կորեայում հանդես կգա 4 ըմբիշով: Հայաստանը Մունյանում կներկայացնեն Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն, 59կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, երիտասարդների աշխարհի չեմպիոն, 66կգ քաշային Կարեն Ասլանյանը, միջազգային մրցաշարերի հաղթող 71կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանն ու U23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն, 80կգ քաշային Սարգիս Քոչարյան:

Հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-9-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված