Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը պարգևատրվեցին (լուսանկար)Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը պարգևատրվեցին (լուսանկար)

Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը պարգևատրվեցին (լուսանկար)

21.09.15 16:29
Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը պարգևատրվեցին (լուսանկար)

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է տարբեր ոլորտների մի շարք ներկայացուցիչների պետական բարձրագույն պարգևներով...

Մի քանի տասնյակ պարգևատրվածների թվում են նաև մեր մարզիկները՝ Բաքվում կայացած Եվրոպական ամառային խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ, 66կգ քաշային Միհրան Հարությունյանն ու Լաս-Վեգասում օրերս ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր բարձր կարգը հերթական անգամ հաստատած, աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Միհրան Հարությունյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված