Փոուլը Ֆետելինն է (լուսանկար)Փոուլը Ֆետելինն է (լուսանկար)

Փոուլը Ֆետելինն է (լուսանկար)

19.09.15 18:14
Փոուլը Ֆետելինն է (լուսանկար)

Սեբաստյան Ֆետտելի հաղթանակով ավարտվեցին Սինգապուրի գրան-պրիի որակավորման մրցումները:

Այս փոուլը գերմանացի արշավորդի կարիերայում 46-րդն էր, 1-ինը՝ 2013թ-ի Բրազիլիայի գրան-պրիից հետո ու 1-ինը՝ Ferrari-ի կազմում:

2-րդը Ֆետտելի նախկին թիմակից, Red Bull-ի արշավորդ Դանիել Ռիկիարդոն է, իսկ 3-րդը՝ Ֆետտելի ներկայիս թիմակից Կիմի Ռայկոնենը:

Ի դեպ, մեկնարկային ցանցի առաջին երկու շարքերը թիմային տեսանկյունից բացարձակ իդենտիկ են՝ Ռայկոնենի հետ 2-րդ շարքից կմեկնարկի Ռիկիարդոյի թիմակից Դանիիլ Կվյատը: Mercedes-ները տեղ են զբաղեցրել միայն 3-րդ շարքում:

Սինգապուրի գրան-պրին Մարինա Բեյ մրցուղում կմեկնարկի վաղը՝ Երեւանի ժամանակով 16:00-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված