Ռոման Ամոյան. «Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել»Ռոման Ամոյան. «Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել»

Ռոման Ամոյան. «Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել»

19.09.15 13:25
Ռոման Ամոյան. «Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել»

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը խոսել էր Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2009թ-ի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանի՝ մեծ սպորտը թողնելու մտորումների մասին: Ջուլֆալակյանը նշել էր, որ իրենց միջև խոսակցություն է կայացել ու չի կարծում, որ Ռոմանը կմտափոխվի:

Սակայն այսօր Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառռում է կատարել՝ նշելով, որ դեռ ոչ մի բան հստակ չի որոշել ու ամեն բան կախված է առողջական խնդիրներից և դրանց լուծումներից:

«Շատ շնորհակալ եմ իմ երկրպագուներին ջերմ խոսքերի համար, սակայն կարող եմ հստակ ասել, որ այդպիսի վերջնական որոշում ես ինքս դեռ չեմ կայացրել, իսկ սպորտից հեռանալուս մասին երևի ինքս կհայտարարեմ` հիմք ընդունալով առողջական խնդիրներիս լուծման տևողությունը:

Ինձ թվում է՝ պետք չի դեռ այդքան բուռն քննարկման դնել այդ հարցը, քանի որ նույնիսկ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ինքը նշեց, որ խոսակցություն է եղել ուղղակի, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Ցանկանում եմ կրկին նշել, որ որոշումը կկայացվի առողջական խնդիրներիս վերանայման հարցերից հետո: Շնորհակալ եմ բոլորիցդ և շատ եմ սիրում ձեզ»,-գրել է Ամոյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված