Ռոման Ամոյանը մտադիր է թողնել մեծ սպորտըՌոման Ամոյանը մտադիր է թողնել մեծ սպորտը

Ռոման Ամոյանը մտադիր է թողնել մեծ սպորտը

18.09.15 15:03
Ռոման Ամոյանը մտադիր է  թողնել մեծ սպորտը

Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2009թ-ի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը մտորում է մեծ սպորտը թողնելու մասին:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

«Ռոման Ամոյանը մեր լավագույն ըմբիշն է եղել, ումից մենք ազգովի գոհ ու շնորհակալ ենք:

Սակայն մենք лուրջ զրույց ենք ունեցել: Ռոմանն ուզում էր անպայման լավ մոտենալ օլիմպիական խաղերին, վարկանիշ ձեռք բերել ու փորձել՝ լավ եզրափակել այս ամենը… Բայց սպորտում մեծ դեր է խաղում տարիքը: 30-ն անց մարզիկի համար դժվար է նույն կերպ շարունակելը:

Ռոմանը մոտեցավ ինձ, այդ թեմայով զրուցեցինք: Նա ինձ ասաց, որ այլևս չի կարողանում նախկինի պես գոտեմարտել ու երևի ավարտի կարիերան:

Ի պատասխան՝ ես նրան ասել եմ. «Ռոման ջան, քեզ պարտվել չի կարելի: Քեզ բոլորն էին ճանաչում, որպես հզոր ըմբիշ, քեզ հետ գոտեմարտելիս վախենում էին, բայց էսօր արդեն կարող են մտածել, որ Ռոման Ամոյանին հնարավոր է հաղթել»:

Չեմ կարծում, որ նա նորից մտափոխվի: Ամեն դեպքում, երբ որոշումը հստակ լինի, այդ մասին պաշտոնապես կհայտարարենք ու կմեծարենք մեր ըմբիշին: Ռոման Ամոյանն արժանի է մեծարման», -ասաց Ջուլֆալակյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված