Բաքու-2015. Մելքումյանը պարտվեց կուբացի շախմատիստինԲաքու-2015. Մելքումյանը պարտվեց կուբացի շախմատիստին

Բաքու-2015. Մելքումյանը պարտվեց կուբացի շախմատիստին

15.09.15 10:09
Բաքու-2015. Մելքումյանը պարտվեց կուբացի շախմատիստին

Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Հրանտ Մելքումյանը 2-րդ փուլի 1-ին մրցափուլի պարտիայում երեկ սև խաղաքարերով պարտվեց Կուբայի ներկայացուցիչ Պերես Դոմինգեսին

4 ժամից ավել ձգված պարտիան ավարտվեց 39­-րդ քայլում: Այսօր շախմատիստները ևս 1 պարտիա կանցկացնեն, որում արդեն Հրանտը կխաղա արդեն սպիտակ խաղաքարերով: Նշենք, որ 2 պարտիաների ընթացքում հավասար հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ՝ արագ, ապա, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով, մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանում է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Հիշեցնենք, որ նախօրեին Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի էին ավարտել իրենց պարտիաները համապատասխանաբար Ալեկսանդր Արեշչենկոյի ու Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված