Մախովը 1 շաբաթվա ընթացքում պիտի կողմնորոշվի (տեսանյութ)Մախովը 1 շաբաթվա ընթացքում պիտի կողմնորոշվի (տեսանյութ)

Մախովը 1 շաբաթվա ընթացքում պիտի կողմնորոշվի (տեսանյութ)

14.09.15 18:25
Մախովը 1 շաբաթվա ընթացքում պիտի կողմնորոշվի (տեսանյութ)

Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխաիլ Մամիաշվիլին իր կարծիքն է հայտնել Բիլյալ Մախովի հետագա հեռանկարների մասին: Հիշեցնենք, որ Մախովը Լաս-Վեգասում անցնող աշխարհի առաջնությանը մասնակցեց 2 ոճերում ու 2-ում էլ բրոնզե մեդալ նվաճեց:

«Մախովն առաջիկա օրերին, առավելագույնը՝ 1 շաբաթվա ընթացքում, պիտի կողմորոշվի իր առաջնահերթությունների հետ: Պիտի հստակություն լինի թե՛ անձամբ իր ու թե՛ մարզչական շտաբի մոտ: Նա անհավանական տաղանդավոր է, նրա նվաճումներն աշխարհի այս առաջնությունում մեծ արժեք ունեն, չէ որ նա այդ ամենին հասավ լրջագույն մրցակցության պայմաններում»,-ասել է Մամիաշվիլին:


Մախովի բրոնզե գոտեմարտը հունահռոմեական ոճում

Մախովի բրոնզե գոտեմարտը ազատ ոճում



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված