Արոնյանն ու Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
14.09.15 17:56Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող են ընթանում Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Նրանք երեքն էլ նվաճել 1in հաջորդ փուլի ուղեգրեր: Պայքարից ցավոք դուրս են մնացել Հայաստանը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը:
Արոնյան – Վիկենդելլեր, 2:0
Սարգսյան – Բարտել, 4.5:4.5 (լրացուցիչ հանդիպումները տեղափոխվել են մինչև մահվան պարտիա՝ արմակեդոն, որտեղ Գաբրիելին բաժին են հասել սև խաղաքարերը, և քանի որ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել է հայ շախմատիստը)
Մելքումյան – Կամսկի, 1.5:0.5
Տեր-Սահակյան – Վիտյուգով, 1.5:2.5
Հակոբյան – Լազնիչկա, 0.5:1.5
Սևյան – Ռաջաբով, 1:3
Այսօր արդեն ավարտվել են 2-րդ փուլի 1-ին մրցափուլի Լևոն Արոնյան – Ալեքսանդր Արեշչենկո ու Գաբրիել Սարգսյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ հանդիպումները: 2 պարտիայում էլ գրանցվել է ոչ-ոքի: