Մախովը ներողություն խնդրեց՝ ազատ ոճից ու հունահռոմեականից միայն բրոնզ վերցնելու համարՄախովը ներողություն խնդրեց՝ ազատ ոճից ու հունահռոմեականից միայն բրոնզ վերցնելու համար

Մախովը ներողություն խնդրեց՝ ազատ ոճից ու հունահռոմեականից միայն բրոնզ վերցնելու համար

14.09.15 16:42
Մախովը ներողություն խնդրեց՝ ազատ ոճից ու հունահռոմեականից միայն բրոնզ վերցնելու համար

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Բիլյալ Մախովն, ով ըմբշամարտի աշխարհի այս առաջնությունում բրոնզե մեդալներ նվաճեց թ՛ հունահռոմեական ու թե՛ ազատ ոճում, հայտարարել է, որ օլիմպիական խաղերին, այնուամենայնիվ, կմասնակցի միայն 1 ոճում:

«Այն, ինչի ես հանդգնեցի, շատ ծանր էր, այսինքն ՝ հեշտ չէր: Դու մարզվում ես հունահռոմեական ոճով, իսկ ուղեղումդ պահում ազատ ոճը: Ես կարծում էի, թե նման ճնշում չի լինի, բայց ես սխալվեցի: Ու խոստովանում եմ, եթե ինչ խնդրեին կրկնել, ես կրկին կփորձեի բախտս: Չնայած, ի՞նչ եմ ձեզ այստեղ պատմում: Ես ոսկին չնվաճեցի: Այո՛, ինձ մոտ չի ստացվել: Ոճերի միահյուսումն, այն էլ՝ այլ մայրցամաքում... Բայց ես չեմ սիրում արդարանալ: Սա ահռելի փորձ էր, որը ես պիտի անցնեի: Չէ որ ես երազում էի բախտս փորձել աշխարհի 1 առաջնությունում՝ 2 ոճերով՚ Ես ներողություն եմ խնդրում երկրպագուներից, բայց ես արեցի այն ամենն, ինչ կարող էի:

Աշխարհի առաջնության հիմնական նպատակը Օլիմպիական խաղերի ուղեգիրն էր: ԹԵ՛ ազատ ոճում ու թե՛ հունահռոմեականում ես այդ հարցը փակեցի: Ավելին, ես հայտարարել էի, որ 2 մեդալ եմ նվաճելու, ու խոստումս պահեցի: Ցավում եմ, որ 2 մեդալն էլ բրոնզե են:

Բայց օլիմպիական խաղերը այլ բան են: Այնտեղ միայն ոսկու ետեւից է պետք գնալ, իսկ 2 ոճում ոսկուն հավակնելը ամենահեշտ խնդիրներից չէ: Ուրեմն, ես կկողմնորոշվեմ ու կանգ կառնեմ մի ոճի ուղղությամբ: Բայց որի՝ թող դեռ գաղտնիք մնա: Այժմ ես ինձ «նեղացնողներ» ունեմ թե՛ մի ու թե՛ մյուս ոճերում: Այդ պատճառով էլ ես իմ մարզահագուստը մեխից չեմ կախի Օլիմպադայից հետո: Այժմ Բիլյալ Մախովի նպատակը ըմբշամարտում զուգահեռից հաջորդաբարին անցնելն է»,-ասել է Մախովը:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված