Լաս-Վեգաս-2015. Բերիանիձեն կպայքարի բրոնզի համարԼաս-Վեգաս-2015. Բերիանիձեն կպայքարի բրոնզի համար

Լաս-Վեգաս-2015. Բերիանիձեն կպայքարի բրոնզի համար

13.09.15 03:34
Լաս-Վեգաս-2015. Բերիանիձեն կպայքարի բրոնզի համար

Ճակատագրի հեգնանքով, թե բախտի բերմամբ՝ ըմբշամարտի Հայաստանի 2 հավաքականները միասին միայն 2 օր եզրափակիչ գոտեմարտերի մասնակից ունեցան՝ մրցաշարի 1-ին ու վերջին օրը: Սակայն եթե 1-ին օրը հունահռոմեականներից Արթուր Ալեքսանյանը պայքարում էր ոսկու, իսկ Միհրան Հարությունյանը՝ բրոնզի համար, ապա այսօր ազատոճային Լեւան Բերիանիձեն միայն բրոնզի պայքարի հնարավորություն ունեցավ, այն էլ՝ սփոփիչ գոտեմարտերի փուլն անցնելուց հետո:

Մեր գերծանրքաշային ըմբիշը 1/16 եզրափակիչ փուլում 8:2 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Միք Մատյուխինի նկատմամբ, 1/8-ում էլ 4:2 հաշվով զիջեց թուրք Տահա Աքգյուլին, ով եզրափակչին մասնակցելու իրավունք վաստակեց՝ դրանով Բերիանիձեին սփոփիչ գոտեմարտերի ուղեգիր տալու: Բերիանիձեն լիարժեք օգտվեց ընձեռված հնարավորությունից՝ նախ 11:0 հաշվով հաղթելով իսպանացի Խոսե Կուբա Վասկեսին, ապա՝ 3:2 հաշվով առավելության հասնելով ղազախ Դաուլետ Շաբանբայի նկատմամբ:

Բրոնզի համար մեր ըմբիշը կպայքարի ռուս Բիլյալ Մախովի հետ:

Ինչ վերաբերում է այս մրցումային օրվա մեր մյուս մասնակիցներին, ապա 57կգ քաշային Գարիկ Բարսեղյանը պարտվեց հենց մեկնարկում՝ 4:3 հաշվով զիջելով թուրք Սեզար Աքգյուլին, իսկ 74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, չնայած տպավորիչ մեկնարկի, երբ 1 րոպե 17 վայրկյանում 10:0 հաշվով վստահ հաղթանակի հասավ հարավաֆրիկացի ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում ուղին զիջեց կուբացի Լիվան Լոպեսին, ով քառորդ եզրափակչում նույնպես սպարտություն կրեց՝ զրկելով Գրիգորին հետագա պայքարի հնարավորությունից:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված