Գրիգոր Գրիգորյանի ԱյբուբենըԳրիգոր Գրիգորյանի Այբուբենը

Գրիգոր Գրիգորյանի Այբուբենը

12.09.15 18:04
Գրիգոր Գրիգորյանի Այբուբենը

Նա վճռական է, ուժեղ գորգի վրա…

Ու կյանքում՝ չի հանդուրժում Դավաճանությունը, վախենում է Ինքնաթիռներից, մտքում՝ մարտական հենակետերում կանգնած Զինվորներն են ու գիտի՝ կարող է միայնակ ապրել մինչեւ կյանքի վերջը, նույնիսկ շա՜տ լավ ապրել, բայց ում է պետք այդ ամենը՝ անընտանիք…

Վայելե՜ք...

Նա «Այբուբեն» նախագծի հերթական հերոսն է՝ ազատոճային ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը, ում այսօր երեկոյան ազգովի երկրպագելու ենք Լաս-Վեգասում ավարտին մոտեցող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում…

Ա – Ամուսնանալ

Ինձ դուր է գալիս, որ տղան շուտ է ամուսնանում, կամ՝ գոնե ընտրած աղջիկ է ունենում:

Մարդ պիտի ընտանիք կազմի, ընտանիք ունենա…

Հա՛, իհարկե, կարող եմ միայնակ ապրել մինչեւ կյանքիս վերջը, նույնիսկ շա՜տ լավ ապրել, բայց ում է պետք այդ ամենը՝ անընտանիք…

Բ – ԲԲՍ

Շատ եմ օգտագործում: Երեւի:

«ԲԲՍ» տեսակի մարդկանց ես համեմատում եմ «Մաուգլու» բորենու հետ:

Գ – Գրիգոր

Շատ եմ սիրում իմ անունը…

Դ –Դավաճանություն

Չեմ սիրում, չեմ ընդունում, չեմ հասկանում…

Ե – Եկեղեցի

Կարեւոր մեկնարկներից ու գործերից առաջ եւ ընթացքում միշտ աշխատում եմ եկեղեցի մտնել, մոմ վառել…

Զ – Զինվոր

Զինվորների ցավը տանեմ…

Ես էլ եմ զինվոր ու միշտ մտքումս է՝ պոստ պահող զինվորների կենացը…

Է-Էշ

Մարդուն վիրավորելու համար էդ ենք ասում:

Ը – Ընկերներ

Շատերը կարող են փորձել ընկեր լինել, բայց նրանք շա՛տ լինել չեն կարող…

Ընկերներս համար ամեն ինչի եմ պատրաստ: Ու եթե անգամ օգնել չկարողանամ, գոնե վնաս չեմ տա…

Թ – Թույն…

Եղբորս երեխուն եմ հաճախ ասում՝ «այ երեխա, դու հո թո՜ւյն չես»…

Ժ – Ժպտալ

Ժպիտ, ժպտալ… Սիրունանում են մարդիկ, երբ ժպտում են:

Ի –Ինքնաթիռ

Ո՜նց եմ վախենում ինքնաթիռներից…

Բայց ստիպված եմ դրանցում ահագին ժամանակ անցկացնել՝ հավաքներ, մրցաշարեր, առաջնություններ…

Լ – Լեւոն

Հորեղբորս տղայի անունն է

Խ – Խանդ

Խանդոտ եմ… Շա՜տ չէ, բայց ահագին…

Սեփականատեր եմ՝ եթե մի բանը կամ մեկն իմն է, ուրեմն ի՛մն է…

Ծ - Ծիրան

Սեզոնն է :)

Կ- Կատու

Կատու ունեմ, միշտ ունեցել եմ՝ որքան ինձ հիշում եմ…

Ու հետաքրքիր է, որ չնայած կատու է՝ անունը Միկի է…

Հ – Հալալ

Հալալ է քեզ… Հիացմունքի, կատակի կամ հանդիմանության տեսքով շատ եմ օգտագործում…

Ձ – Ձեւականություն

Չեմ սիրում ձեւական վերաբերմունք, ձեւական մարդկանց, ձեւական գործողություններ ու արարքներ…

Ղ – Ղաուրմա

Սիրում եմ, պարբերաբար ցանկություն եմ ունենում ուտելու…

Ճ –Ճանապարհ

Զզզզզզզվել եմ դրանցից, ողջ օրը ճանապարհների մեջ եմ..

Մ – Մամա ջան

Լեզվիս է…

Ամենից շատ օգտագործվող բառերից է… առաջինը, որ ասել եմ…

Յ-Յանի

Եղբորս անունն է, շատ եմ սիրում

Ն – Նվեր

Շատ եմ սիրում նվեր ստանալ, բայց չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ եմ նվեր ստացել…

Շ-Շուն

Կուզեի շուն պահել՝ փիթբուլ…իրենք կռվարար են, ուժեղ…

Ո – Որոշում

Ես արագ եմ կողմնորոշվում, արագ որոշումներ ընդունում: Չեմ սիրում ձգձգել…

Չ – Չգիտեմ

Շատ եմ օգտագործում այս բառը, բայց հաճախ օգտագործում եմ ոչ այն պատճառով, որ չգիտեմ, այլ՝ քանի որ պատասխանել չեմ ուզում:

Պ – Պապ ջան

Եթե մամ չի, ուրեմն պապ է J

Ջ – Ջան

Ջան, ջանս… Շատ եմ օգագործում շփման մեջ…

Ռ - Ռաֆայելլո

Շատ եմ սիրում ուտել…

Ս – Սուտ

Ինչպես դավաճանությունը՝ չեմ սիրում սուտը… չեմ հանդուրժում…

Վ – Վիրավորել

Չեմ ուզում վիրավորած լինել… ու չեմ ուզում վիրավորեն ինձ, թեեւ հեշտ եմ ներում:

Տ – Տուն

Գործի բերումով տանը հաճախ չեմ լինում ու շատ եմ կարոտում… Մեր տանից լավ տեղ չկա:

Ր –Րոպե

Ըմբշամարտում րոպեն մարզումներիդ մի ամբողջ մրցաշրջանն է:

Ց – Ցրել…

Երբեմն ստիպված ես..

Ու – Ուժ

Ամեն մարզումից հետո ասում եմ. «էսօր էլ 50 գրամ ուժեղացա»…

Փ – Փորձանք

Ինչո՞ւ փորձանք: Շատ եմ խուսափում դրանցից:

Ք – Քաշվել

«Քաշվում» եմ՝ նեղվում էն ամենից, ինչն էդ պահին չի ստացվում:

Եվ…

Օ –Օր

Ըմբշամարտում րոպեն է դժվար անցնում, կյանքում՝ օրը…

Ֆ- Ֆուտբոլ

Սիրում եմ, նայում եմ, խաղում եմ…

«Բարսելոնայի» խաղերին յուրահատուկ կերպով եմ հետեւում: Ուժեղ թիմ է, սիրուն է խաղում…

Երբ ես եմ խաղում՝ հիմնականում պաշտպան եմ խաղում, էդտեղ ավելի լավ եմ ինձ զգում…


Հիշեցնենք, որ Այբուբեն նախագծի նախորդ հերոսներն էին Արթուր Աբրահամը, Լևոն Պաչաջյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Արսեն Ջուլֆալակյանն, Տիգրան Պետրոսյանն, Կամո Հովհաննիսյանն, Առաքել Միրզոյանը, Աղասի Ինանցը, Անի Ամիրաղյանը, Տարոն Ոսկանյանը, Հասմիկ Միքայելյանը, Գոռ Վարդանյանը, Վարդան Մնացականյանը, Արսեն Բալաբեկյանը, Նոել Գևորը, Հենրիխ Մխիթարյանը, Էդքար Մալաքյանը, Վիուլեն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը, Կամո Ունանյանը, Սաթենիկ Հովհաննիսյանն, Ալեքս Միսկիրտչյանն, Սմբատ Մարգարյանն, Անուշ Գրիգորյանն, Արամ Ավագյանը, Գոհար Շահնազարյանը ու Միհրան Հարությունյանը:


Նախագիծը՝ Գայանե Նազարյան

Լուսանկարները՝ Գրիգոր Գրիգորյանի սոցցանցային էջերից, ՊՆ մամուլի ծառայությունից ու Stepan Sargsyan Cup ֆեյսբուքյան էջից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված