«Զվարթնոցում» դիմավորեցին հունահռոմեական ոճի ըմբիշներին (տեսանյութ)«Զվարթնոցում» դիմավորեցին հունահռոմեական ոճի ըմբիշներին (տեսանյութ)

«Զվարթնոցում» դիմավորեցին հունահռոմեական ոճի ըմբիշներին (տեսանյութ)

12.09.15 14:20
«Զվարթնոցում» դիմավորեցին հունահռոմեական ոճի ըմբիշներին (տեսանյութ)

Երեկ ուշ երեկոյան Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը լի էր բազմաթիվ մարզասերներով, ովքեր եկել էին դիմավորելու Լաս-վեգասից վերադարձող հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականին:

Հիշեցնենք, որ Լաս-Վեգասում ընթացող աշխարհի առաջնությունում մեր հունահռոմեականներից Արթուր Ալեքսանյանը ձեւակերպել էր աշխարհի իր 2-րդ չեմպիոնությունը՝ միաժամանակ նաեւ նվաճելով Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր, եւս 1 ուղեգիր էլ նվաճել էր 66կգ քաշային Միհրան Հարությունյանը, ով, սակայն, մեդալից զրկվեց մրցավարների գործուն մասնակցությամբ:

Ձեզ ենք ներկայացնում «Զվարթնոցի» տրամադրությունը երեկ երեկոյան, ինչպես նաեւ՝ օրվա հերոսների՝ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի ու Լեւոն Ջուլֆալակյանի փոքրիկ հարցազրույցները ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Լուսանկարը՝ Panarmenian.net



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված