Լաս-Վեգաս-2015. 3 ներկայացուցիչ՝ առաջնության վերջին օրըԼաս-Վեգաս-2015. 3 ներկայացուցիչ՝ առաջնության վերջին օրը

Լաս-Վեգաս-2015. 3 ներկայացուցիչ՝ առաջնության վերջին օրը

12.09.15 11:49
Լաս-Վեգաս-2015. 3 ներկայացուցիչ՝ առաջնության վերջին օրը

Ամերիկյան Լաս-Վեգասում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Մրցաշարի եզրափակիչ օրը մրցագորգը տրամադրվելու է ազատոճային ըմբիշներին 4 քաշային կարգերում՝ 57, 70, 74 եւ 125: Հայաստանի հավաքականը ներկայացված չէ միայն 70կգ քաշային կարգում, մյուս կարգերում այսօր գորգ դուրս կգան համապատասխանաբար Գարիկ Բարսեղյանը, Գրիգոր Գրիգորյանն ու Լեւան Բերիանիձեն:

57կգ քաշային Գարիկ Բարսեղյանը վիճակահանությամբ կմեկնարկի որակավորման փուլից՝ թուրք Սեզար Աքգուլի հետ գոտեմարտով, որը կկայանա A գորգում: Հաղթանակի պարագայում Բարսեղյանը 1/16 եզրափակչում B գորգում կհանդիպի Ամիթ Կումար-Սունյոն Կիմ հնդկակորեական զույգի հաղթողի հետ:

74կգ քաշային Գրիգոր Գրիգորյանի վիճակահանությունը նրան բաժին է հանել 1/16 եզրափակչից մեկնարկը: Գրիգորը բաց կթողնի որակավորման փուլն ու 1/16 եզրափակչում D գորգում կհանդիպի Վիլհելմ Վիլյոեն Մեյերին ՀԱՀ-ից: Հաջող ելույթի դեպքում 1/8 եզրափակչում Գրիգորյանը B գորգում կգոտեմարտի Լիվան Լոպես Ասկայ - Ժիգեր Զաքիրով կուբա-ղազախական զույգի հաղթողի հետ:

125կգ քաշային կարգում էլ մեր Լեւան Բերիանիձեն 1/16 եզրափակչում B գորգում կհանդիպի գերմանացի Նիք Մատյուխինին: Հաղթանակի պարագայում Բերիանիձեն 1/8 եզրափակչում կգոտեմարտի Խոսե Կուբա Վասկես-Տահա Աքգյուլ իսպանաթուրքական զույգի հաղթողի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված