Միհրան Հարությունյանը «ռեսթարթ» կլինի ու կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանըՄիհրան Հարությունյանը «ռեսթարթ» կլինի ու կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը

Միհրան Հարությունյանը «ռեսթարթ» կլինի ու կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը

12.09.15 01:54
Միհրան Հարությունյանը «ռեսթարթ» կլինի ու կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականին Լաս-Վեգասում անցնող ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հայրենիք բերող ինքնաթիռը:

Հայ հունահռոմեականները Հայաստան վերադարձան 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալով ու օլիմպիական 2 ուղեգրով, որոնցից մեկը նվաճել էր Արթուրը, իսկ մյուսը՝ 66կգ քաշային Միհրան Հարությունյանը: Հարությունյանի կիսաեզրափակիչ ու 3-րդ տեղի համար գոտեմարտերի շուրջ ծավալված խոսակցությունները դեռ չեն հանդարտվում. մրցավարների «գործուն մասնակցությամբ» Միհրանը զրկվեց նա՛խ ոսկու համար պայքարից, ապա՝ նաեւ մեդալից: Ու թեեւ թարմ վերքին բալասան՝ մրցավարներին 1 մրցօրով որակազրկեցին, իսկ ուղեգիրն էլ, այնուամենայնիվ, վաստակվեց, Հարությունյանը գոհ չէ՝ նրա ուրախությունը լիարժեք չեղավ, իր մեդալը գողացան...

«Ուղեգիր նվաճելու ուրախությունս, իհարկե, լիարժեք չեղավ. ես իմ երկիր վերադարձա առանց մեդալի, թեեւ այն պիտի ունենայի:

Մրցավարությունից ոչ մի լավ բան ասել չեմ կարող: Պետք է վերջ տալ այս ամենաթողությանը:

Ես ուզում եմ դիմել օլիմպիական կոմիտեին ու ըմբշամարտի ֆեդերացիային, որ այս ամենի հետ ինչ-որ բան անեն: Սա առաջին անգամը չէ: Ես չեմ ուզում արդարանալ այն բանի համար, որ առանց մեդալ եմ վերադարձել, ուղղակի այս ամենը լավ ավարտի չի բերի: Ես, միանշանակ, եզրափակչի մասնակից պիտի լինեի, իմ մեդալը գողացան: Ու ես չեմ ուզում, որ նրանց որակազրկեն՝ ինչպես այս անգամ: Այդ ամենը ոչինչ չի տա՝ չկա իմ մեդալը, չկա գոտիս, ինչն ինձ համար գլխավորն էր:

Ես պարզապես ուզում եմ, որ հաջորդ անգամ օբյեկտիվ դատեն:

Իսկ ընդհանուր առմամբ ամեն բան նորմալ է, ես պատրաստ էի ու, փառք Աստծո, ուղեգիր նվաճեցի: Կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին, որոնք երազանքս էին:Բայց առայժմ միայն մտածում եմ հանգստանալու մասին, քանի որ շատ եմ հոգնել ամենից, անգամ՝ ըմբշամարտից: Ինձ հանգստանալ է պետք, ռեսթարթ լինել...

Իսկ հետո, կարծում եմ, իմ կարեւորագույն մեկնարկը կլինի Եվրոպայի առաջնությունում, որին էլ կպատրաստվեմ»,-եզրափակեց Միհրան Հարությունյանը:


Լուսանկարը՝ Sport.News.am



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված