Լաս-Վեգաս-2015. 2 պարտություն՝ մեկնարկային գոտեմարտերումԼաս-Վեգաս-2015. 2 պարտություն՝ մեկնարկային գոտեմարտերում

Լաս-Վեգաս-2015. 2 պարտություն՝ մեկնարկային գոտեմարտերում

11.09.15 22:58
Լաս-Վեգաս-2015. 2 պարտություն՝ մեկնարկային գոտեմարտերում

Ըմբշամարտի աշխարհի առաջնության հերթական օրը պարտությամբ մեկնարկեցին մեր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 2 ըմբիշները՝ 97կգ քաշային էդգար Ենոքյանն ու 86կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը:

Մուրթազալիեւը իր մրցելույթները սկսեց որակավորման փուլից՝ ֆինն մարզիկ Վիլլե Տապանի Հեյնոյի հետ գոտեմարտով ու պարտվեց 3:2 հաշվով:

Էդգար Ենոքյանն էլ 1/16 եզրափակիչ փուլում 0:5 հաշվով զիջեց Յոնան Կիմին:

Մեր ըմբիշներից դեռ գորգ դուրս չի եկել 61կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, ում առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչ փուլում Էմրահ Գասանովն է Իսրայելից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված