Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVEԸմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVE

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVE

11.09.15 20:55
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVE


Լաս-Վեգասում անցնող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում րոպեներ անց մրցագրոգ են դուրս գալու ազատոճային ըմբիշները: Մեր հավաքականը ԱՄՆ-ում այսօր կներկայացնեն 61կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, 86կգ քաշային Մուսա Մուրթազալիեւն ու 97կգ քաշային Էդգար Ենոքյանը:

Ֆրանգուլյանի 1-ին մրցակիցը վիճակահանությամբ Էմրահ Գասանովն է Իսրայելից: Ֆրանգուլյանն իր ելույթները կսկսի 1/8 եզրափակիչ փուլից, ըստ նախնական բաշխվածության՝ D գորգում, ու Գասանովի արգելքը հաջողությամբ հաղթահարելու պարագայում 1/4 եզրափակչում կգոտեմարտի Ռամիլ Ռեջեփով-Վլադիմիր Վլադիմիրով թուրքմենաբուլղարական զույգի հաղթողի հետ արդեն A գորգի վրա:

Մուրթազալիեւը իր մրցելույթները կսկսի որակավորման փուլից՝ ֆինն մարզիկ Վիլլե Տապանի Հեյնոյի հետ, ում հետ կմրցի B գորգի վրա: Հաջողության դեպքում արդեն 1/16 եզրափակչում Մուրթազալիեւը կհանդիպի բրազիլա-ավստրիական Դոմինիկ Կլաուս Պետեր -Ադրիան Անտոնի Աբու Ջուդ զույգի հաղթողի հետ D գորգի վրա:

Իսկ 97կգ քաշային Էդգար Ենոքյանը կսկսի գոտեմարտել 1/16 եզրափակիչ փուլից, որտեղ նրա մրցակիցը կորեացի ըմբիշ Յոնան Կիմն է: Գոտեմարտը կկայանա C գորգում: Հաջողության դեպքում A գորգում Ենոքյանը կգոտեմարտի Ատիլլա Սզմիկ-Ռագնար Կաասիկ հունգարաէստոնական զույգի հաղթողի հետ:

Mat A

Mat B

Mat C

Mat D



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված