Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVEԸմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVE

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVE

10.09.15 20:52
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVE

ԱՄՆ-ի Լաս-Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնելու ազատոճային ըմբիշները, որոնցից այսօր Հայաստանը ներկայացնում է միայն 65կգ քաշային, 2013թ-ի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը:

Վիճակահանությամբ մեր ըմբիշը իր մրցելույթները սկսելու է որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցն է պուերտորիկացի Ֆրանկլին Գոմես Մաթոսը: Ըստ նախնական բաշխվածության՝ մրցամարտը կկայանա B գորգում՝ հերթականությամբ 2-րդը:

Հաղթանակի պարագայում Սաֆարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի Թողրուլ Ասգարով - Սայաթբեկ Օկասսով ադրբեջանաղազախական զույգի հաղթողի հետ: Ըստ նախնական բաշխվածության՝ մրցամարտը կկայանա D գորգում:

Mat A

Mat B

Mat C

Mat D



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված