Լաս-Վեգաս-2015. պայքարի են անցնում ազատոճայիններըԼաս-Վեգաս-2015. պայքարի են անցնում ազատոճայինները

Լաս-Վեգաս-2015. պայքարի են անցնում ազատոճայինները

10.09.15 10:12
Լաս-Վեգաս-2015. պայքարի են անցնում ազատոճայինները

ԱՄՆ-ի Լաս-Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնելու ազատոճային ըմբիշները:

Մրցագորգը՝ ինչպես նախօրեին, տրամադրվելու է կանանց, նաեւ՝ 65կգ քաշային ազատոճային ըմբիշներին:

Հայաստանն այդ քաշային կարգում ներկայացնում է 2013թ-ի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը: Վիճակահանությամբ մեր ըմբիշը իր մրցելույթները սկսելու է որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցն է պուերտորիկացի Ֆրանկլին Գոմես Մաթոսը: Ըստ նախնական բաշխվածության՝ մրցամարտը կկայանա B գորգում՝ հերթականությամբ 2-րդը:

Հաղթանակի պարագայում Սաֆարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի Թողրուլ Ասգարով - Սայաթբեկ Օկասսով ադրբեջանաղազախական զույգի հաղթողի հետ: Ըստ նախնական բաշխվածության՝ մրցամարտը կկայանա D գորգում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված