Կարեն Գիլոյան. «Հարությունյանի գոտեմարտերը սպասարկող մրցավարները որակազրկվել են»
09.09.15 11:59
Մարզական մեկնաբան, Հայաստանի ըմբշամարտի մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանն այս օրերին Լաս-Վեգասում է մեր ըմբշամարտի 2 հավաքականների հետ: Ֆեյսբուքյան իր էջում Գիլոյանը տեղեկացրել է, որ Միհրան Հարությունյանի՝ աղմուկ հանած վերջին 2 գոտեմարտերը սպասարկող մրցավարները որակազրկվել են:
«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փորձում է վերականգնել խաթարված հեղինակությունը:
Երեկ մրցավարական խումբը, որը սպասարկում էր Միհրան Հարությունյան - Սուրկով երրորդ տեղի համար գոտեմարտը, նաև Միհրանի գոտեմարտը կորեացի Ռյուի հետ, մեղմ ասած դրսևորել էին կողմնակալություն:
Այսօր նրանցից 5-ը` ֆրանսիացի Ռեգինե Լեգլոն, մարոկկոցի Նորեդին Մոսաֆան, եգիպտացի Ադել Մուստաֆան, ճապոնացի Օսամու Սաիտոն և խորվաթ Զվենկո Օչիչը որակազրկվել են:
Հայաստանի հավաքականը բողոքարկելու է հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի դեղին քարտը»,-գրել է Գիլոյանը:

