Լաս-Վեգաս-2015. Մանուկյանը կմեկնարկի 1/16 փուլիցԼաս-Վեգաս-2015. Մանուկյանը կմեկնարկի 1/16 փուլից

Լաս-Վեգաս-2015. Մանուկյանը կմեկնարկի 1/16 փուլից
09.09.15 10:39
Լաս-Վեգասում անցնող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականն ունի միայն 1 ներկայացուցիչ:
Հունահռոմեականների պայքարում այսօր մրցագորգ դուրս կգա 85կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
Վիճակահանությամբ մեր ըմբիշը բաց է թողնելու որակավորման փուլն ու պայքարի մեջ է մտնելու 1/16 եզրափակչից: Այստեղ նրա մրցակիցն է Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Չակվետաձեն: Մրցամարտը կայանալու է B գորգում:
Հաղթանակի պարագայում Մանուկյանը C գորգում կհանդիպի Թիմուր Համիկոեւ-Դորին Պրիվան մակեդոնառումինական ու Ջավիդ Համզադու-Ջորդան Հոլմ բելառուսաամերիկյան զույգերի հաղթողների հաղթողի հետ:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված