Լաս-Վեգաս-2015. 2-րդ օրը անհաջող դասավորվեց
09.09.15 10:31
Լաս-Վեգասում անցնող ըմբշամարտի աշխարհի առաջնության 2-րդ օրը անհաջող դասավորվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի համար:
Մեր ըմբիշներից երեկ մրցագորգ էին դուրս եկել Ռոման Ամոյանը, Վարշամ Բորանյանը, Էդուարդ Սարգսյանն ու Էդգար Խաչատրյանը:
Մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց միայն 130կգ քաշային Էդգար Խաչատրյանը: Նրա առաջին մրցակիցը Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Էդուարդ Սողոմոնյանն էր, ով հաղթեց 4:2 հաշվով: Ցավոք, Սողոմոյնանը հաջորդ փուլում՝ 1/8 եզրափակչում նույնպես պարտություն կրեց՝ ուղին զիջելով ղրղզ Մուրատ Ռամոնովին:
59կգ քաշային Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց մոլդովացի Վիկտոր Չոբանուին, իսկ 1/16 եզրափակչում Ամոյանի մրցակիցը ուզբեկ Էլմուրադ Թասմուրադովն էր, ում Ամոյանը պարտվեց ու զիջեց ուղին:
71կգ քաշային Վարշամ Բորանյանը որակավորման փուլում անցավ կորեացի Յոննոն Լիի արգելքը, սակայն 1/16 եզրափակչում նրա ճանապարհին կանգնեց ղրղզ Կայրաթբեկ Տուգոլբաեւը, ում էլ մեր ըմբիշը պարտվեց:
Իսկ 80կգ քաշային Էդուարդ Սարգսյանն իր մեկնարկային գոտեմարտում հաղթեց ավստրիացի Միկաել Վագներին, սակայն արդեն 1/8 եզրափակչում պարտություն կրեց ռուս Եվգենի Սալեեւից...
Այսպիսով, 2-րդ օրը մեր ըմբիշները մնացին ձեռնունայն:

