Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVE
08.09.15 20:53
Մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնության 2-րդ օրը: Այսօր Լաս-վեգասյան մրցագորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները 59, 71, 80 ու 130կգ քաշային կարգերում:
Այդ քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են համապատասխանաբար Ռոման Ամոյանը, Վարշամ Բորանյանը, Էդուարդ Սարգսյանն ու Էդգար Խաչատրյանը:
59կգ քաշային Ամոյանը 1-ին գոտեմարտում՝ որակավորման փուլում կհանդիպի մոլդովացի Վիկտոր Չոբանուին: Հաղթանակի պարագայում 1/16 եզրափակչում Ամոյանը կհանդիպի Էլմուրադ Թասմուրադով - Ալի Սոտո Մաչիաս ուզբեկամեքսիկական զույգի հաղթողի հետ:
71կգ քաշային Վարշամ Բորանյանի 1-ին մրցակիցը որակավորման փուլում կորեացի Յոննոն Լին է: Այս զույգի հաղթողը 1/16 եզրափակչում հանդիպելու է Իբրահիմ Նասսեր Իբրահիմ Աբդելբակի-Կայրաթբեկ Տուգոլբաեւ եգիպտաղրղզական զույգի հաղթողի հետ:
80կգ քաշային Էդուարդ Սարգսյանը իր մեկնարկային գոտեմարտում կհանդիպի ավստրիացի Միկաել Վագների հետ: Հաղթանակի պարագայում Սարգսյանի մրցակիցն է լինելու Ռաֆիգ Հուսեյնով -Եվգենի սալեեւ ադրբեջանառուսական զույգի հաղթողի հետ:
Իսկ այ 130կգ քաշային Էդգար Խաչատրյանի մեկնարկային մրցակիցը կույր վիճակահանությամբ ներկայումս Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանն է: Այս զույգի հաղթողը կհանդիպի Էդգարդո Խուան Լոպես Մորել ճ ճ Մուրատ Ռամոնով պուերտորիկա-ղրղզական զույգի հաղթողի հետ:
Գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 21:00-ին: Դրանց ուղիղ հեռարձակմամբ կարող եք եհետւել մեր կայքում:

