Ամերիկացիները ՌԴ-ի օրհներգը շփոթել էին ու այլ երաժշտություն միացրել (տեսանյութ)Ամերիկացիները ՌԴ-ի օրհներգը շփոթել էին ու այլ երաժշտություն միացրել (տեսանյութ)

Ամերիկացիները ՌԴ-ի օրհներգը շփոթել էին ու այլ երաժշտություն միացրել (տեսանյութ)

08.09.15 16:04
Ամերիկացիները ՌԴ-ի օրհներգը շփոթել էին ու այլ երաժշտություն միացրել (տեսանյութ)


Անախորժ միջադեպ գրանցվեց այսօր վաղ առավոտյան՝ Լաս-Վեգասում անցնող ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրվա՝ 75կգ քաշային ըմբիշների պարգեւատրման արրաողության ժամանակ:

Կազմակերպիչ կողմը «շփոթել» ու Ռուսաստանի ներկայիս օրհներգի փոխարեն ի պատիվ այդ քաշային կարգում աշխարհի 2015թ-ի չեմպիոն ռուս Ռոման Վլասովի միացրել էր ՌԴ նախկին օրհներգը՝ Գլինկայի երաժշտությամբ: Այն շուրջ կես րոպե հնչեց, ինչից հետո միայն Վլասովը դադարեցնել տվեց հնչող երաժշտությունն ու համբերատար սպասեց, մինչ կմիացվի ՌԴ ներկայիս՝ Ալեկսանդրովի հեղինակած օրհներգը: Ի դեպ, դահլիճը սուլում էր, սուլոցների արանքում էլ լսվում էին «հայե՜ր»՝ բացարձակ անտեղի գոչումները, սակայն Վլասովը կազմակերպիչների հասցեին սուլոցները դադարեցրեց՝ դահլիճին իր երախտագիտությունը հայտնելով:

Հիշեցնենք, որ Վլասովը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ տոնեց մեր Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ, իսկ եզրափակչում առավելության հասավ Մարկ Մադսենի նկատմամբ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 


  ՌԴ օրհներգը կրկին շփոթել են (տեսանյութ)


 
Ամենաընթերցված