Աշխարհի առաջնության 2-րդ օրվա վիճակահանությունըԱշխարհի առաջնության 2-րդ օրվա վիճակահանությունը

Աշխարհի առաջնության 2-րդ օրվա վիճակահանությունը

08.09.15 15:20
Աշխարհի առաջնության 2-րդ օրվա վիճակահանությունը

Այսօր երեկոյան Լաս-վեգասյան մրցագորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները 59, 71, 80 ու 130կգ քաշային կարգերում:

Այդ քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են համապատասխանաբար Ռոման Ամոյանը, Վարշամ Բորանյանը, Էդուարդ Սարգսյանն ու Էդգար Խաչատրյանը:

59կգ քաշային Ամոյանը 1-ին գոտեմարտում՝ որակավորման փուլում կհանդիպի մոլդովացի Վիկտոր Չոբանուին: Հաղթանակի պարագայում 1/16 եզրափակչում Ամոյանը կհանդիպի Էլմուրադ Թասմուրադով - Ալի Սոտո Մաչիաս ուզբեկամեքսիկական զույգի հաղթողի հետ:

71կգ քաշային Վարշամ Բորանյանի 1-ին մրցակիցը որակավորման փուլում կորեացի Յոննոն Լին է: Այս զույգի հաղթողը 1/16 եզրափակչում հանդիպելու է Իբրահիմ Նասսեր Իբրահիմ Աբդելբակի-Կայրաթբեկ Տուգոլբաեւ եգիպտաղրղզական զույգի հաղթողի հետ:

80կգ քաշային Էդուարդ Սարգսյանը իր մեկնարկային գոտեմարտում կհանդիպի ավստրիացի Միկաել Վագների հետ: Հաղթանակի պարագայում Սարգսյանի մրցակիցն է լինելու Ռաֆիգ Հուսեյնով -Եվգենի սալեեւ ադրբեջանառուսական զույգի հաղթողի հետ:

Իսկ այ 130կգ քաշային Էդգար Խաչատրյանի մեկնարկային մրցակիցը կույր վիճակահանությամբ ներկայումս Բրազիլիան ներկայացնող Էդուարդ Սողոմոնյանն է: Այս զույգի հաղթողը կհանդիպի Էդգարդո Խուան Լոպես Մորել ճ ճ Մուրատ Ռամոնով պուերտորիկա-ղրղզական զույգի հաղթողի հետ:

Գոտեմարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 21:00-ին: Դրանց ուղիղ հեռարձակմամբ կարող եք եհետւել մեր կայքում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված