Գաբրիել Ղազարյան. «Սպասում եմ Արթուրի օլիմպիական ոսկե մեդալին»
08.09.15 14:45
ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ու շնորհակալության իր խոսքն է ասել աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ո-ի 98կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
«Շնորհավորում եմ բոլորիս ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի փայլուն ելույթների և, իհարկե, աշխարհի չեմպիոնության իր կոչումը պահպանելու կապակցությամբ:
Հետևելով նրա բոլոր մենամարտերին, կրկին անգամ համոզվեցի, որ ըմբշամարտի հայկական դպրոցը լավագույններից մեկն է, իսկ Արթուրը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հավասարը չունի աշխարհում: Նրա հաղթանակը օլիմպիական չեմպիոն Ղասեմ Ռեզայի նկատմամբ համարում եմ հատկանշական և հավատով սպասում Արթուրի օլիմպիական ոսկե մեդալին:
Կեցցե'ս Արթուր ջան, մենք հպարտանում ենք քեզնով»-գրել է Գաբրիել Ղազարյանը:

