Դեժավյու. Հարությունյանը կրկին պարտվեց ՍուրկովինԴեժավյու. Հարությունյանը կրկին պարտվեց Սուրկովին

Դեժավյու. Հարությունյանը կրկին պարտվեց Սուրկովին

08.09.15 07:06
Դեժավյու. Հարությունյանը կրկին պարտվեց Սուրկովին

Լաս-վեգասում անցնող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությույունյանը բրոնզի համարգոտեմարտում ոչ առանց մրցավարների ակտիվ միջամտության պարտվեց Արտյոմ Սուրկովին՝ ճիշտ նույն մրցակցին, ում կրկին մրցավարների «գործուն ներկայությամբ» պարտվել էր Բաքվում անցած եվրոպական խաղերի եզրափակչում:

Այսպիսով, Միհրանը մեդալ չնվաճեց, սակայն՝ վաստակել է Ռիո-2016-ի ուղեգիր:

Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց գերմանացի Ֆրանկ Ստաբլերը:

Հիշեցնենք, որ ավելի ուշ ոսկե մեդալի համար գոտեմարտում գորգ դուրս կգա 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Արթուրի մրցակիցը Ղասեմ Ռեզաեին է Իրանից:

Այս մրցումային օրվա մեր 3-րդ ներկայացուցիչը՝ Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովին ու այն բանի շնորհիվ, որ Վլասովը հասավ եզրափակիչ, հնարավորություն ստացավ սփոփիչ գոտեմարտեր անցկացնել: Դրանցից 2-ում Արսենը հաղթեց, իսկ ղազախ ըմբիշի հետ գոտեմարտում պարտվեց՝ զրկվելով բրոնզի համար պայքարի հնարավորությունից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված