Ջուլֆալակյանը զրկվեց բրոնզի համար պայքարելու հնարավորությունիցՋուլֆալակյանը զրկվեց բրոնզի համար պայքարելու հնարավորությունից

Ջուլֆալակյանը զրկվեց բրոնզի համար պայքարելու հնարավորությունից

08.09.15 03:42
Ջուլֆալակյանը զրկվեց բրոնզի համար պայքարելու հնարավորությունից


ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնեւթյունը: Ցավոք, 2014թ. աշխարհի չեմպիոն 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը անհաջող սկսեց ու մեկնարկում պարտվեց ռուս ըմբիշ Ռոման Վլասովին ում հետ Արսենը հանդիպել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակչում, ապա պարբերաբար նրանց ուղիները հատվել են գորգում: Սակայն, Վլասովը վստահ շարունակելով դուրս եկավ եզրափակիչ, որը Արսենին հնարավորություն տվեց մասնակցել սփոփիչ գոտեմարտերի:

Արսենը վստահ սկսեց, նախ 8:0 հաշվով առավելության հասավ չեխ ըմբիշի նկատմամբ, ապա 7:4 հաշվով հաղթեց հունգարացուն: Երրորդ սփոփիչ գոտեմարտում Ջուլֆալակյանը 2:5 հաշվով զիջեց ղազախ ըմբիշին ու զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարից:

Հիշեցնենք, որ մեր ըմբիշներից Արթուր Ալեքսանյանը եզրափակչում կպայքարի ոսկե, իսկ Միհրան Հարությունյանը` բրոնզե մեդալի համար:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված