Ալեքսանյանը եզրափակչում է, Հարությունյանը կպայքարի բրոնզի համարԱլեքսանյանը եզրափակչում է, Հարությունյանը կպայքարի բրոնզի համար

Ալեքսանյանը եզրափակչում է, Հարությունյանը կպայքարի բրոնզի համար

08.09.15 02:30
Ալեքսանյանը եզրափակչում է, Հարությունյանը կպայքարի բրոնզի համար

Ըմբշամարտի աշխարհի առաջնության 1-ին իսկ օրը Հայաստանի հավաքականը մեդալ կունենա: Աշխարհի գործող չեմպիոն, 98կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը մրցաշարի եզրափակչում իր տիտղոսը պաշտպանելու իրավունք վաստակեց՝ կիսաեզրափակչում վստահ՝ 9:0 հաշվով հաղթանակ տոնելով ռումինացի ըմբիշի նկատմամբ: Եզրափակչում Արթուրի մրցակիցը Ղասեմ Ռեզաեին է:

Ցավոք, 66կգ քաշային Միհրան Հարությունյանը եզրափակչի ուղեգիր չնվաճեց խայտառակ մրցավարության պայմաններում: Միհրանը 4:0 հաշվով հաղթում էր կորեացի Րյուին, սակայն մրցավարը 2 անգամ, իբր գլխով խփելու համար 2-ական միավոր տվեց մրցակցին և կորեացին հաղթեց 4-4 հաշվով: Ինչեւէ, Միհրանն արդեն իսկ նվաճել է օլիմպիական ուղեգիր եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված