Մեկնարկային գոտեմարտերի հաղթանակները՝ միայն վաղաժամՄեկնարկային գոտեմարտերի հաղթանակները՝ միայն վաղաժամ

Մեկնարկային գոտեմարտերի հաղթանակները՝ միայն վաղաժամ

07.09.15 23:45
Մեկնարկային գոտեմարտերի հաղթանակները՝ միայն վաղաժամ

Լաս-վեգասում անցնող ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրը հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ, 66կգ քաշային Միհրան Հարությունյանն ու 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթնաակներով մեկնարկեցին:

Հարությունյանը որակավորման փուլում վաղաժամ 9:0 հաշվով հաղթեց հոնդուրասցի ըմբիշ Ջեֆրին Բենիտո Մեխիա Սամբուլային, ապա՝ նույն հաշիվը գրանցեց հույն ըմբիշի դեմ գոտեմարտում: 1/8 եզրափակչում Միհրանը կհանդիպի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր հունգարացի Թոմաշ Լորինցին, ում պարտվել է նախորդ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում:

Ալեքսանյանն էլ 1/16 եզրափակչի իր գոտեմարտում վաղաժամ՝ 8:0 հաշվով հաղթեց ճապոնացի Յասուհիրո Յոեհիրային:

Մեր ըմբիշներից, ցավոք, պարտությունով մեկնարկեց աշխարհի 2014թ-ի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Վիճակահանությունը հենց 1-ին իսկ գոտեմարտում նրան բաժին էր հասցրել աշխարհի նախկին չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովին, ում էլ Արսենը 6:0 հաշվով պարտվեց:

Միհրան Հարությունյանի հաջորդ մրցամարտը կկայանա C գորգի վրա:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված