Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVEԸմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVE

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVE

08.09.15 02:40
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը՝ LIVE

Լաս-Վեգասում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի 2015թ-ի առաջնությունը:

Այսօր մրցագորգ են դուրս գալու 66, 75 ու 98կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները: Մեր հավաքականն այս քաշային կարգերում ներկայացնում են Բաքվի Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, աշխարհի գործող չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Կայացած վիճակահանության արդյունքում 66կգ քաշային Միհրան Հարությունյանը կսկսի գոտեմարտել որակավորման փուլից: Նրա մրցակիցը հոնդուրասցի ըմբիշ Ջեֆրին Բենիտո Մեխիա Սամբուլան է: Հունդուրասցի ըմբիշին հաղթելու դեպքում վարկանիշով 6-րդ Միհրանը կգոտեմարտի հնդիկ ու հույն զույգի հաղթողի հետ:

75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը տիտղոսի պաշտպանությունը կսկսի որակավորման փուլից, սակայն այստեղ նրա մրցակիցը ոչ ավելոչ պակաս՝ Ռոման Վլասովն է Ռուսաստանից, ում հետ Արսենը հանդիպել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակչում, ապա պարբերաբար նրանց ուղիները հատվել են գորգում: Վլասովի արգելքը հաղթահարելու դեպքում Արսենը 1/16 եզրափակչում կգոտեմարտի թուրքմենաչեխական զույգի հաղթողի հետ:

Այսօր մեր ըմբիշներից միայն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը իր ելույթները կսկսի հիմնական՝ ոչ որակավորման փուլից; 1/16 եզրափակչում Արթուրի մրցակիցը ճապոնացի Յասուհիրո Յոեհիրան է: ճապոնացուն հաղթելու դեպքում Արթուրը 1/8 եզրափակչում կհանդիպի նորվեգաթուրքմենական զույգի հաղթողի հետ:

Mat A

Mat B

Mat C

Mat D



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված