Ըմբշամարտի ԱԱ. Ջուլֆալակյանի 1-ին մրցակիցը Վլասովն էԸմբշամարտի ԱԱ. Ջուլֆալակյանի 1-ին մրցակիցը Վլասովն է

Ըմբշամարտի ԱԱ. Ջուլֆալակյանի 1-ին մրցակիցը Վլասովն է

07.09.15 09:24
Ըմբշամարտի ԱԱ. Ջուլֆալակյանի 1-ին մրցակիցը Վլասովն է

Ամերիկյան Լաս-Վեգասում կայացել է ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային 1-ին օրվա վիճակահանությունը:

Այս գիշեր մրցագորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները 3 քաշային կարգերում՝ 66, 75 ու 98: Այս քաշային կարգերում Հայաստանը ներկայացնելու են համապատասխանաբար Միհրան Հարությունյանն ու աշխարհի գործող չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը:

Կայացած վիճակահանության արդյունքում 66կգ քաշային Միհրան Հարությունյանը կսկսի գոտեմարտել որակավորման փուլից: Նրա մրցակիցը հոնդուրասցի ըմբիշ Ջեֆրին Բենիտո Մեխիա Սամբուլան է: Հունդուրասցի ըմբիշին հաղթելու դեպքում վարկանիշով 6-րդ Միհրանը կգոտեմարտի հնդիկ ու հույն զույգի հաղթողի հետ:

75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը տիտղոսի պաշտպանությունը կսկսի որակավորման փուլից, սակայն այստեղ նրա մրցակիցը ոչ ավելոչ պակաս՝ Ռոման Վլասովն է Ռուսաստանից, ում հետ Արսենը հանդիպել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի եզրափակչում, ապա պարբերաբար նրանց ուղիները հատվել են գորգում: Վլասովի արգելքը հաղթահարելու դեպքում Արսենը 1/16 եզրափակչում կգոտեմարտի թուրքմենաչեխական զույգի հաղթողի հետ:

Այսօր մեր ըմբիշներից միայն 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը իր ելույթները կսկսի հիմնական՝ ոչ որակավորման փուլից; 1/16 եզրափակչում Արթուրի մրցակիցը ճապոնացի Յասուհիրո Յոեհիրան է: ճապոնացուն հաղթելու դեպքում Արթուրը 1/8 եզրափակչում կհանդիպի նորվեգաթուրքմենական զույգի հաղթողի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված