Արոնյան. «Ոչ ոքի ավարտեցի՝ ծնողներիս՝ հանգիստ գնալ-քնելու համար»
02.09.15 09:45Ստավանգերում անցած Grand Chess Tour-ի առաջին մրցաշարում Լևոն Արոնյանը վերջինն էր, երկրորդում՝ Սենթ Լուիսում, երեկ երեկոյան Տոպալովի հետ պարտիայում ոչ-ոքի խաղալով ձևակերպեց չեմպիոնությունը:
Ինչպես նշել է եզրափակիչ տուրից հետո Արոնյանի հիմական մրցակից Վեսելին Տոպալովը՝ «Լևոնն այնքան արագ ու լավ էր խաղում, որ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե այ ես չէի ողջ առավոտ նախապատրաստվում տարբերակին, այլ նա», ինչին ի պատասխան Արոնյանը ասել է. «Եթե դու սևերով խաղում ես Ռագոզինի պաշտպանությունը կամ վիենական գամբիտ, ապա հասնում ես դիրքին, որը մեզ մոտ պարտիայում ստացվեց: Դու չես կարող այն չիմանալ: Ես այն կրկնել եմ մրցաշարից առաջ: Ընդհանուր առմամբ իր դիրքը ինձ դուր էր գալիս, լիովին կարելի էր խաղալ նաև հաղթանակի համար: Բայց ես տվյալ պարագայում նախընտրում եմ պրագմատիկ լինել:»
Հաղթանակից հետո Արոնյանը բլից-հարցազրույց է տվել, որն էլ հատվածաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Այս տարի սա դեռ իմ լավագույն նվաճումն է: Ընդհանրապես տարվա ընթացքում ես նվազագույնը 1 գերմրցաշարում հաղթում եմ: Վերջինը 2014թ-ի հունվարի Վեյկ-ան-Զեեի մրցաշարն էր, ու վերջապես դա կրկին տեղի ունեցավ: Այնպես որ նվազագույն ծրագիրը ես կատարեցի, ժամանակն է ավելինի մասին մտածել:
Այսքան անհաջողություններից հետո ինձ պետք էր ինքս ինձ ապացուցել, որ ես դեռ ինչ-որ բանի ընդունակ եմ:
Իմ հոգեբանն իմ ընկերուհին՝ Արիանան է, իսկ շախմատային մասով ինձ օգնում է միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը: մենք վերջին շրջանում բավական շատ ենք միասին աշխատել, արդյունքները միանգամից չերևացին, բայց ահա ինչ-որ բան նշմարվում է:
Իմ գլխավոր երկրպագուն մայրս է: Այսօրվա պարտիայում, երբ ես երկմտում էի՝ խաղա՞լ արդյոք հաղթանակի համար, մտածեցի. պետք է ոչ-ոքի անել, որ այսօր ծնողներս կարողանան հանգիստ գնան քնելու: Չէ՞ որ նրանք պարտիաներին հետևում են Եվրոպային, որտեղ արդեն ուշ է:
Մեկ շաբաթ անց ես մեկնում եմ Բաքու, իսկ աշխարհի Գավաթից հետո Բեռլինում կմասնակցեմ արագ շախմատի ու բլիցի աշխարհի առաջնությանը:
Ցավոք մենք՝ շախմատիստներս, դժվար թե որևէ բանով կարողանանք օգնել երկրների միջև կոնֆլիկտների լուծմանը: բայց չէ՞ որ երաժիշտներն ու ստեղծագործականմ շատ մասնագիտությունների տեր մարդիկ գնում են Ադրբեջան՝ խաղաղություն տանելու, ու ես էլ կփորձեմ հետևել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարևան երկիիրը, կփորձեմ ցուցադրել իմ լավագույն շախմատն ու տեղի երկրպագուներին հաճույք պատճառել»,-ասել է Արոնյանը: