Լևոն Ջուլֆալակյանի թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը (տեսանյութ)Լևոն Ջուլֆալակյանի թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը (տեսանյութ)

Լևոն Ջուլֆալակյանի թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը (տեսանյութ)

01.09.15 19:05
Լևոն Ջուլֆալակյանի թիմը պատրաստ է աշխարհի առաջնությանը (տեսանյութ)


Այս օրերին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերջին հավաքն է անցկացնում Երևանում՝ նախապատրաստվելով սեպտեմբերի 7-12-ը ԱՄՆ-ի Լաս-Վեգասում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որում 6 քաշային կարգերում խաղարկվելու է օլիմպիական 6 վարկանիշ:

Հայ հունառոմեականները Լաս-Վեգաս են մեկնելու սեպտեմբերի 4-ին ու առաջնությանը մասնակցելու են լիարժեք կազմով՝ 8 ըմբիշով:

Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմում են Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 59կգ քաշային Ռոման Ամոյանը, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 66կգ քաշային Միհրան Հարությունյանը, 71կգ քաշային Վարշամ Բորանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, Հայաստանի փոխչեմպիոններ 80կգ քաշային Էդուարդ Սարգսյանն ու 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, Եվրոպայի ու Աշխարհի գործող չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ու երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանրքաշային Էդգար Խաչատրյանը:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված