Վերջին տուրից առաջ՝ 1 միավորի առավելություն
01.09.15 15:17ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին է մոտենում «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարը: Լևոն Արոնյանը երեկ կայացած 8 տուրում սպիտակ խաղաքարերով մրցել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ և պարտիայի 30-րդ քայլին կողմերը խաղն ավարտել են հաշտությամբ:
Մյուս խաղատախտակների շուրջ՝
Կարլսեն – Նակամուրա 1/2
Գրիշչուկ – Վաշյե-Լագրավ 1/2
Գիրի – Կարուանա 1/2
Սո – Թոփալով 1/2
Մրցաշարային աղյուսակը վերջին տուրից առաջ միանձնյա գլխավորում է Հայաստանի տղ. ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, որն ունի 5.5 միավոր և միավորով գերազանցում է մոտակա մրցակիցներ Գրիշչուկին, Կարլսենին, Վաշյե-Լագրավին և Գիրիին:
Այսօր կայանալիք վերջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի բուլղարացի Վեսելին Թոփալովը: Մեր շախմատիստը խաղալու է սև խաղաքարերով:
Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ից: