Արոնյանը՝ միանձնյա առաջատարԱրոնյանը՝ միանձնյա առաջատար

Արոնյանը՝ միանձնյա առաջատար

31.08.15 12:25
Արոնյանը՝ միանձնյա առաջատար

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարում կայացել են 7-րդ տուրի հանդիպումները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ դժվարին պայքարի արդյունքում հասել հաղթանակի:

Մյուս խաղատախտակների շուրջ՝

Կարլսեն – Գրիշչուկ 0 – 1

Թոփալով – Գիրի 1/2

Կարուանա – Վաշյե-Լագրավ 1/2

Անանդ – Սո 1/2

Մրցաշարային աղյուսակը խաղացված 7 տուրերից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Գրիշչուկը, Կարլսենը, Վաշյե-Լագրավն ու Գիրին ունեն 4-ական միավոր:

Այսօր կայանալիք նախավերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով աշխարհի էքս-չեմպիոն Վիշի Անանդի հետ:

Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:00-ից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված