Ոչ-ոքի՝ «Սինքֆիլդի գավաթի» 2-րդ տուրումՈչ-ոքի՝ «Սինքֆիլդի գավաթի» 2-րդ տուրում
Ոչ-ոքի՝ «Սինքֆիլդի գավաթի» 2-րդ տուրում
25.08.15 12:18ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերհզոր մրցաշարում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը հերթական տուրում սև խաղաքարերով մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ և պարտիան ունեցել է խաղաղ ավարտ:
Մյուս խաղատախտակների շուրջ՝
Կարուանա – Կարլսեն, 0:1
Գրիշչուկ – Անանդ, 1:0
Թոփալով – Նակամուրա, 1:0
Գիրի – Սո, 0.5:0.5
Մրցաշարային աղյուսակը խաղացված 2 տուրերից հետո միանձնյա գլխավորում է բուլղարացի Վեսելին Թոփալովը, ով ունի 2 միավոր: Նրան հաջորդում են Լևոն Արոնյանը, Անիշ Գիրին և Վաշյե-Լագրավը, որոնք ունեն 1.5-ական միավոր:
Այսօր կայանալիք 3-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի Անիշ Գիրիի հետ:
Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ից:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված