Հաղթանակ՝ մեկնարկումՀաղթանակ՝ մեկնարկում
Հաղթանակ՝ մեկնարկում
24.08.15 14:53ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած “Սիլքֆիլդի գավաթ” անվանումը կրող գերհզոր մրցաշարում հաջող մեկնարկ է ունեցել Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր ներկայացուցիչը անդրանիկ տուրում սպիտակ խաղաքարերով մրցել է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ և պարտիայի 39-րդ հասել հաղթանակի:
Մյուս խաղատախտակների շուրջ՝
Կարլսեն – Թոփալով 0 – 1
Նակամուրա – Անանդ 1 – 0
Գիրի – Գրիշչուկ 1 – 0
Սո – Վաշյե-Լագրավ 0 – 1
Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ֆրանսիացի Վաշյե-Լագրավի հետ:
Խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ից:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն
Ամենաընթերցված